ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանք Մադրիդյան սկզբունքներն են: Այն ստորագրվել է 2007թ. նոյեմբերին՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ. Քոչարյանի կողմից: Այժմ այդ մարդն ասում է՝ եթե ես լինեի երկրի ղեկավար պատերազմ չէր լինի.
[Մադրիդյան] Հիմնարար սկզբունքները
նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն»։