«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները) երրորդ պարբերությունը սահմանում է.
«Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից»:
Արդյո՞ք ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի կիրառման ընտրությունը Արմեն Մարտիրոսյանի դեպքում եղել է իրավաչափ և բխել` ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
Տեսանյութի հատվածները` 1in.am-ից և ilur.am-ից
Աղբյուր՝ Իրավաբան.net