Վթարի պատճառով Երևանի մի քանի փողոցների գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 27-ին ժամը 16.00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Խորենացու փողոցի թիվ 25, 25ա, 27, 27ա, 29, 29ա, Տիգրան Մեծ պողոտայի թիվ 6, 8, 10, 12, Ագաթանգեղոս փողոցի թիվ 7, 29, Հանրապետության փողոցի թիվ 24, Դեղատան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքերի, Ադամյան փողոցի թիվ 11, 13, 13/1, 14, Սուրենյան փողոցի թիվ 7/1, 31 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 27-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել