Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը

Արցախի պաշտպանության բանակից ներկայացնում են հերոսական դրվագներ.

«Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվել ու արդյունավետ գործողություններ է իրականացրել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը:
Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանը մարտական դրվագներից մեկում նետվել է առաջ՝ խրամատի մյուս հատվածում հակառակորդի գերակայող ուժերի դեմ մարտնչող իր ընկերներին օգնության:
Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ, վերջիններիս ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը:

Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ, անօդաչու թռչող սարքի միջոցով բազմաթիվ ուղղություններում կատարել է մարտական խնդիրներ՝ հրամանատարությանը փոխանցելով ճշգրիտ ու կարևոր հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են յուրային ուժերի հետագա քայլերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել