Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

««Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել