«Նման ոստիկանները պետք է դուրս շպրտվեն այս համակարգից». (Տեսանյութ)

Փաստաբան Գևորգ Դավթյանը Armenian Lawyers ֆեյսբուքյան խմբում անդրադարձել է երեկ Բաղրամյան պողոտայում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանների կողմից ծեծելու փաստին: Նա մասնավորապես գրել է.

 

«Ամոթ, սա ոստիկանի պահվածք չի, խայտառակություն է: Ոստիկանը իրավունք չունի ծեծել, խփել և այլն: Եթե տեսախցիկի առաջ են իրենց այդպես պահում, ապա առանց տեսախցիկի, պատկերացնում եք, թե ինչ կլինի: Նման ոստիկանները պետք է դուրս շպրտվեն այս համակարգից: Մի քանի ոստիկանները պահում են, երկուսը, երեքը խփում են Արմեն Մարտիրոսյանին: Դաժե տղամարդկություն չկա նման ոստիկանների մեջ: Սա ուղղակի քրեական գործ հարուցելու առիթ է»:

 

Տեսանյութը` 1in.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել