ՀՀ ոստիկանության հայտարարությունը նստացույց անողներին

ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում:

ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները` հակաիրավական գործողությունները կանխելու համար, և իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները և հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից երթի մասնակիցներին տրամադրվել ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնում են անպատասխան:

Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսևորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, և նրանք կենթարկվեն վարչական պատասխատվության:

Աղբյուր` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել