Մենք ոչինչ չենք ստորագրել, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ փաստաթուղթը պետք է ներկայացնի նաև հայկական կողմի շահը․ Ժոնաթան Լաքոտ

Հադրութցիներն այսօր՝ նոյեմբերի 12-ին  բողոքի ակցիա են իրականացրնում դեսպանատների առջև։ Նրանք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը նամակ փոխանցեցին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը դուրս եկավ նրանց հետ զրուցելու։  «Ես շատ ուրախ եմ տեսնելու ձեր նամակը և կընդունեմ այն, Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է: Այն ինչ կատարվում է այս պահին, շատ լարված իրավիճակ է ստեղծում:

Մենք գիտենք, որ Հադրութը ամենատուժած տարածքներից մեկն է այս կոնֆլիկտում, ինչպես նաև գիտենք, որ Հադրութի ժողովուրդն էլ է ամենուտուժածներից: Մենք գիտենք, որ Հայաստանում իրավիճակը շատ բարդ է, մի շարք տարաձայնություններ կան ստորագրված փաստաթղթի հետ կապված: Մենք ևս շատ հարցեր ունենք, քանի որ մենք էլ չենք ստորագրել այս համաձայնագիրը: Մեր առաջնահերթությունն այն է, որ օգնենք մարդկանց, որոնք այս հարցում տուժել են: Այսօր՝ կեսօրին, նախագահ Մակրոնը քննարկումներ է ունենալու հայաստանյան ներկայացուցիչների հետ:

Ինչպես ասացի, մենք ոչինչ չենք ստորագրել, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ փաստաթուղթը պետք է ներկայացնի նաև հայկական կողմի շահը: Մեր դասպանատունը միշտ բաց կլինի, որպեսզի դուք խոսեք, ներկայացնեք ձեր խնդիրները»,-ասաց դեսպանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել