Լոռու մարզի Լերմոնտովոյ և Տավուշի մարզի Իջևանի համայնքների ավագանիների ընտրություններ են նշանակվել. կառավարություն

Նոյեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Լոռու մարզի Լերմոնտովոյ և Տավուշի մարզի Իջևանի համայնքների ավագանիների ընտրություններ կնշանակվեն և կանցկացվեն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2021 թվականի մարտի 14-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովոյի, Տավուշի մարզի Իջևանի համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական
ընտրությունների անցկացման կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել