Վրաստանում մասսայական սահմանափակումներ չեն քննարկվում․ Aliq.ge

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ կառավարությունը «Լոքդաունի» հնարավորություն չի քննարկում:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ նրա` եթե որոշակի սահմանափակումների կարիք ու որոշում լինի, այդ մասին հանրությանը կտեղեկացվի նախապես, ու անսպասելի որոշումներ չեն լինի: Մասսայական սահմանափակումներ ևս չեն քննարկվում:

Նշենք, որ սոցցանցերի վրաստանյան հարթակներում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, ըստ որոնց խորհրդարանական ընտրություններից (հոկտեմբերի 31) անմիջապես հետո կառավարությունը կհայտարարարի խիստ կարանտինի ու պարետային ժամի մասին: Պաշտոնապես այս լուրը չի հաստատվել: Առողջապահության նախարարը հորդորում է «Համարձակ գնալ» ընտրատեղամասեր ու քվեարկել, քանի որ ընտրությունների օրը պահպանված են լինելու անվտանգության բոլոր կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել