Արյունոտ հինգշաբթի Ֆրանսիայում. Նիցցա, Ավինյոն, Լիոն

Ֆրանսիան չի հրաժարվի իր արժեքներից, ներառյալ խոսքի ազատությունից, չնայած բոլոր ահաբեկումներին, ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը:

Հայտարարությունն արվել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում զինված հարձակումներից հետո: Հարձակման է ենթարկվել նաեւ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող Ֆրանսիայի հյուպատոսության պահակը:

Հինգշաբթի առավոտյան անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում: Երեք մարդ սպանվել է, կտրվել է զոհերից մեկի կոկորդը: Հաղորդվում է նաև մի քանի ցիրավորի մասին: Հարձակման հեղինակին բերման են ենթարկել իրավապահ մարմինները:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ասել է, որ հարձակվողը չի դադարել կրկնել «Ալլահ Աքբար»: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է, շեշտել քաղաքապետը:

Հարձակումը հետաքննում է դատախազության հակաահաբեկչական վարչությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է դեպքի վայր:

Նիցցայի եկեղեցում կատարված հարձակումից հետո ամբողջ Ֆրանսիայում ներդրվել է Vigipirate հակաահաբեկչական ծրագիրը, ասել է վարչապետ Ժան Կաստեքսը:

«Կառավարության պատասխանը կլինի հաստատուն, անողոք և անհապաղ: Ես արդեն որոշել եմ ամբողջ երկրում ներդնել Vigipirate  ծրագիրը», – Ֆրանսիայի Ազգային ժողովում ասել է Կաստեքսը:

Վարչապետը նաեւ շեշտել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ առավոտյան կգումարի Անվտանգության խորհրդի նիստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել