Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի շուրջ։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ «Ադրբեջանին սատարելու համար»»,- ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: