Ֆրանսիական հերթական քաղաքը՝ Լիմոնեն, ճանաչել է Արցախի անկախությունը

Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունըՖրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․

«Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել