Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց զինվորական հոսպիտալ, հանդիպեց այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։ Աղոթք բարձրացրեց նրանց շուտափույթ առողջության համար և բժիշկներին էլ մաղթեց ուժ ու կորով, որպեսզի իրենք առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը»։