Այդպիսի մի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն. Արծրուն Հովհաննիսյան

Ցերեկվա ժամերին թեժացել են մարտերը հարավային ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսուհետ հակառակորդի կորուստները ներկայացվելու են հաջորդ օրվա առավոտյան։ Այդպիսի մի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, սակայն միշտ չի, որ նպատակահարմար է այդ պահին դրանք լուսաբանելը։ Այսուհետ հակառակորդի կորուստները ներկայացվելու են հաջորդ օրվա առավոտյան»,-նշել է Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ բանակին տարատեսակ օգնության շատ առաջարկություններ են անում, այդ թվում և ֆինանսական․ «Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ հիմնական օգնությունը պետք է փոխանցել «Հայաստան» համահայկական և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին»։

Նա ևս մեկ անգամ կոչ է արել չհավատալ ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տրված տեղեկատվությանը և մեկնաբանություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել