Գիտե՞իք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանի պատվավոր քաղաքացի է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«2001-ին են շնորհել. Ցանկը նայելիս հստակ պատկերացնում ես օրվա քաղաքական եղանակը և որոշ դեպքերում դժվար գտնում կապը Երևանի հետ…»:
Հավելենք, որ նույն տարում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել․
- Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդը,
- Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Էդվարդ Միրզոյանը,
- Գեներալ–գնդապետ, ՀՀ նախագահի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը,
- ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանը,
- Արձակագիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրանտ Մաթևոսյանը։
Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։