Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 3.040.513.750 |
2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 529.118.100 |
3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 826.126.809 |
4 | Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր | 393.021.823 |
5 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 876.067.744 |
6 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 1.840.022.459 |
7 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 2.871.480.038 |
8 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 795.893.317 |
9 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 277.290.229 |
Հանրագումար | 11.449.534.268 |