Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանք` խորհրդարանում հավատարմագրված լուսանկարիչներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով, հայտնում է Yonhap-ը:
Հինգշաբթի առավոտյան նշված լուսանկարչին հաջողվել է մասնակցել խորհրդարանում կազմակերպված նիստերից մեկին։ Այնուհետև նա թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։ Նշվում է, որ վարակված անձի հետ շփվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ իշխող խմբակցության 14 բարձրաստիճան ներկայացուցիչ:
Նրանք բոլորը թեստ կհանձնեն և կինքնամեկուսացվեն: