Հարավային Կորեայի ԱԺ-ն դադարեցրել է իր աշխատանքը՝ լրագրողներից մեկի մոտ COVID-19-ի հայտնաբերման պատճառով

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանք` խորհրդարանում հավատարմագրված լուսանկարիչներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով,  հայտնում է Yonhap-ը:

Հինգշաբթի առավոտյան նշված լուսանկարչին հաջողվել է մասնակցել խորհրդարանում կազմակերպված նիստերից մեկին։ Այնուհետև նա թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։ Նշվում է, որ վարակված անձի հետ շփվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ իշխող խմբակցության 14 բարձրաստիճան ներկայացուցիչ:

Նրանք բոլորը թեստ կհանձնեն և կինքնամեկուսացվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել