Մեկնարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկումը

2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող Գործողությունների ծրագիրը` 2020-2022 թվականների համար։ Կարևորելով նմանատիպ փաստաթղթերի պատշաճ իրականացումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը, որի նպատակն է ի թիվս այլ գործողությունների, իրականացնել  Գործողությունների ծրագրի մշտադիտարկում, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ իրազեկել հանրության, քաղաքացիների և այլ շահագրգիռ կողմերին:

 «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի առաջին փուլով իրականացվել են երեք առցանց սեմինար-հանրային քննարկումներ նվիրված ծրագրի ներկայացմանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի քննարկմանը։ Սեմինար-հանրային քննարկումներում ընդգրկվել են Հայաստանի երեք մարզերի՝ Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի և մայրաքաղաք Երևանի հիմնական շահագրգիռ կողմերը, ՔՀԿ և ոլորտային ներկայացուցիչները և Գործողությունների ծրագրի իրականացման պատասխանատու կողմերը։ Սեմինար-հանրային քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև այն հիմնական մեթոդաբանական մոտեցումները, որոնց ընկած են լինելու Գործողությունների ծրագրի մշտադիտարկման հիմքում։

Այս պահի դրությամբ ավարտվել է Գործողությունների ծրագրի մշտադիտարկման մեթոդաբանության մշակման աշխատանքները՝ ներկայացնելով գործողությունների ծրագրի մշտադիտարկամն հիմնական մեթոդաբանական սկզբունքները և գնահատման մատրիցաները։ Նախատեսում է, որ գործողությունների ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի որակական և քանակական մեթոդների համադրմամբ, իսկ գնահատման արդյունքների հիման վրա կկազմվի մոնիթորինգային զեկույց։ Ըստ գնահատման արդյունքների իրավասու մարմիններին կներկայացվի առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարությունը և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել