Միշուստինը վերացնում է մուտքի սահմանափակումները Շվեյցարիայի քաղաքացիների համար

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ Շվեյցարիայի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումները հանվելու են օգոստոսի 15-ից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Շվեյցարիայի քաղաքացիների համար կորոնավիրուսով պարտադրված Ռուսաստան մուտքի սահմանափակումները հանվում են: Հրամանագիրը ստորագրվել է վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից: Շվեյցարիայի քաղաքացիները կկարողանան օդով ժամանել Ռուսաստան», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ թռիչքները դեպի Լոնդոն, Անկարա, Ստամբուլ և Զանզիբար վերսկսվել են օգոստոսի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել