Հյուսիսային Կորեան հայտարարել է COVID-19-ով առաջին հավանական վարակակրի մասին, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը: Հավանաբար, վարակված անձը սահմանախախտ է, որը Հարավային Կորեա փախչելուց երեք տարի անց վերադարձել է հայրենիք:
Կասկածյալը «ապօրինի հատել է սահմանը» հուլիսի 19-ին, նրան գտել են սահմանամերձ Կեսոն քաղաքում, որտեղ ներդրվել է կարանտինային ռեժիմ, և քաղաքային թաղամասերը մեկուսացված են միմյանցից:
«Պատճառը այն վտանգն է, որը կարող է հանգեցնել աղետին», – ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ (Չեն) Ընը՝ ԿԺԴՀ աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի արտակարգ նիստը: