Զելենսկիի հետ զրույցից հետո պատանդառուն 3 անձի ազատ է արձակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսին անձամբ խոսել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած տղամարդու հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախագահի հետ զրույցից հետո տղամարդը ազատ է արձակել 3 պատանդի։

Ըստ տարբեր աղբյուրների, ավտոբուսում 10-ից 20 մարդ կա: Հանցագործը իրեն ներկայացնում է որպես Մակսիմ Պլոխոյ, նա իր գործողությունները բացատրել է ուկրաինական իշխանությունների հետ անհամաձայնությամբ:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրականում տղամարդու անունը Մաքսիմ Կրիվոշ է, նա Ուկրաինայի քաղաքացի է և Օրենբուրգի շրջանի բնակիչ:

Պատանդներին ջուր է փոխանցվել, հայտնել են Ուկրաինայի ոստիկանությունից: Մարդիկ ավելի քան ութ ժամ ավտոբուսում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել