Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի համար ավելի արժանապատիվ կլինի ՍԴ-ում չշարունակել պաշտոնավարել, թեկուզ որպես դատավոր։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
«Հրայր Թովմասյանը, ի թիվս ՍԴ պաշտոնաթող անդամների՝ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով կասեցնել Սահմանադրության գործողությունները, որն ըստ էության նշանակում է խախտել իր իսկ կողմից տրված դատավորի երդումը, որովհետև դատավորը երդվում է պահպանել Սահմանադրության գերակայությունը, իսկ այս դեպքում ինքը, մյուսների հետ միասին դիմել է տարածաշրջանային դատարան՝ պահանջելով այդ դատարանից կասեցնել մեր Սահմանադրության գործողությունը։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով ՄԻԵԴ միջանկյալ միջոց ներկայացնելու իրողությունը և թե ինչ խնդրանքով էր Հրայր Թովմասյանը դիմել ՄԻԵԴ, կարծում եմ, ավելի արժանապատիվ կլինի նրա դեպքում չշարունակել պաշտոնավարել, անգամ որպես դատավոր»,- ասաց Լուսինե Հակոբյանը։
Նրա խոսքով, ՍԴ նախկին անդամները հանրությանը շփոթության մեջ են գցել իրականում, քանի որ ներկայացվել է այնպես, թե ՄԻԵԴ ներկայացվել է հիմնական դիմումը, թեպետ, մասնագետի կարծիքով, այն ևս հաջողություն չի ունենա։
Մանրամասները՝ տեսանյութում