ՀՀ և Ադրբեջանին կոչ եմ անում վերսկսել բանակցությունները. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին՝ կողմերին կոչ անելով «վերսկսել կայուն բանակցությունները»։

«ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա մահաբեր բախումներով։ Մենք կողմերին խստորեն կոչ ենք անում անմիջապես դեէսկալացիա իրականացնել, վերսկսել կառոցողական երկխոսությունը և դադարեցնել կրակը»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հորդորելով վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել