ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին՝ կողմերին կոչ անելով «վերսկսել կայուն բանակցությունները»։
«ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա մահաբեր բախումներով։ Մենք կողմերին խստորեն կոչ ենք անում անմիջապես դեէսկալացիա իրականացնել, վերսկսել կառոցողական երկխոսությունը և դադարեցնել կրակը»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հորդորելով վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։