Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից․ ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․ «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-նշել է նա։

Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել  է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3045882708781202?notif_id=1594579751842249&notif_t=notify_me&ref=notif

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել