Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում 2 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին:
«COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու համար, Չինաստանը կհատկացնի 2 միլիարդ դոլար առաջիկա երկու տարիներին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի կորոնավիրուսից տուժած երկրներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը հատկապես զարգացող երկրներում»,-հայտնել է Չինաստանի առաջնորդն Առողջապահության 73-րդ համաշխարհային վեհաժողովին, որն ընթանում էր տեսակապի միջոցով: