Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է միասնական հայց ներկայացնել ընդդեմ Բագրատ Գալստանյանի։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Հարգելի քաղաքացիներ,
Բագրատ Գալստանյանի և նրա «թիմակիցների» կողմից ժողովրդին վիրավորելու միասնական հայց ներկայացնելու մասով արդեն բազմաթիվ միացողներ կան։
Ընթացքի կազմակերպման և հայցին միանալու ձևի մասով երեկոյան կգրեմ։ + դրեք, ովքեր «խորը անասուն» դիմելաձևը վիրավորանք են ընդունել»:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ։