Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հետք»-ի հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար: Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում է գլխում, և ֆինանսների կարիք կա:
Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:
Ներքևում նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք…
#իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին
#ահաբեկչությունը մեր երկրում տեղ չունի»։