Կապանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Լավրենտ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի կապանցիներ,
Կապանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանիներս դիմել ենք ՀՀ ՆԳ նախարարին՝ Կապանով անցնող Մ2 ճանապարհի վերանորոգման արդյունքում հանված արագաչափերը վերատեղադրելու խնդրանքով։
Բացի այդ, առաջարկել ենք նոր արագաչափ տեղադրել Սպանդարյան փողոցում՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի հարևանությամբ։ Այս քայլերն ուղղված են համայնքի բնակիչների ու վարորդների երթևեկության անվտանգության բարձրացմանը»։