ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից

Հիշեցնում ենք, որ ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։
ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել