Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ազատությունից զրկված անձանց առողջական վիճակին, բուժսպասարկմանը վերաբերող, ինչպես նաև առողջական վիճակով պայմանավորված՝ այլ քրեակատարողական հիմնարկ կամ քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխելու հարցերը դուրս են Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների իրավասության շրջանակներից։
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Վերոնշյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Քրեակատարողական հիմնարկներ կամ քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխությունն առանց խոչընդոտների իրականացնում է Քրեակատարողական ծառայությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջնորդության հիման վրա։