Վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը՝ Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև Հրապարակ՝ ուղղության աջ կողմում, Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հրապարակ՝ ուղղության ձախ կողմում

Սիրելի քաղաքացիներ, վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը՝ Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում, Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հրապարակ՝ ուղղության ձախ կողմում։

Այս մասին հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Այս որոշումը միտված է ինչպես տրանսպորտային հոսքերի անցանելիության բարելավմանը, այնպես էլ Հանրապետության հրապարակի գեղագիտական տեսքի պահպանմանը՝ ստեղծելով ավելի բաց, մաքուր և քայլելու համար նպաստավոր միջավայր, որտեղ քաղաքային կյանքը դառնում է առավել հարմարավետ։

Մենք շարունակում ենք ստեղծել մի Երևան, որտեղ հանրային շահը գերակայում է, իսկ հրապարակները՝ իսկապես մարդկանց համար են»,-ֆեյսբուքյան գրառմամբ ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել