Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող է փախուստի դիմել

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։

«Հուլիսի 21-ին՝ ժամը 01․20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։

Նույն օրը՝ ժամը 02․41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել