ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»,-նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Հաղորդում խայտառակ հանցագործության մասին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ (https://bit.ly/3dDtKwl)․․․»: