Արսենն օրեր առաջ վերադարձել է հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․

«Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը։

ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս։

Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։
Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել