Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հարություն Թ.-ի և Հարություն Մ.-Ի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012 թ-ի հունվարի 04-ի գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, Հարություն Մ.-Ի հետ Երևան քաղաքի Կոնդ թաղամասում դանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում խուլիգանական դրդումներով մերուժան Մ.-ին դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կայնքից:
Համաձայն Մարդու իրավունքների Եվրպական կոնվենցիայի 1-ին մասի՝ յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net