Ոստիկանության աշխատակիցները կանխել են ամուսնության նպատակով Սաթենիկի առևանգումը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն ունեցող Ն. Հայրապետյանի, Գ, Հակոբյանի, Մ. Հայրապետյանի, Ի. Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ նոյեմբերի 30-ին Սաթենիկին (անունը փոխված է) ամուսնության նպատակով առևանգելու հարցում նախապես հանցավոր համաձայնության գալով Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչներ Գ. Հակոբյանի, Մ. Հայրապետյանի, Ի. Հակոբյանի հետ` բռնի ուժով փորձել են առևանգել, սակայն ոստիկանության աշխատակիցները, տեսնելով առևանգումը, հետապնդել են նրանց և բերման ենթարկել ոստիկանություն:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել