Րաֆֆի Հովհաննիսյանին է միացել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը

Քսան տարի է անցել Ղարաբաղում տարած հաղթանակից, սակայն հաղթած ժողովրդի արժանապատվությամբ չի ապրում մեր ազգը: Այս մասին Ազատության հարապարակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով՝ նույն կեղծված ընտրություններն են անցկացվել նաև ԼՂՀ-ում: Վերջինս կոչ արեց իր մարտական ընկերներին և մյուսներին լինել զգոն, միանալ և լինել ժողովրդի կողքին և պաշտպանել հայրենիքի բոլոր քաղաքացիներին:

Վահան Բադասյանի ելույթը մեծ ոգևորություն առաջացրեց հանրահավաքի մասնակիցների շրջանում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել