Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 11-ը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 11-ը ներառյալ: Այս մասին նա հայտարարել է տարածաշրջանային ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Պիկը դեռ չի անցել», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ սպառնալիքը դեռ չի անցել:

Սահմանափակումների վերացումը, նախագահի խոսքով, պետք է փուլ առ փուլ անել:

«Առջևում երկար և դժվար ճանապարհ կա», – ասել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել