Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 11-ը ներառյալ: Այս մասին նա հայտարարել է տարածաշրջանային ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Պիկը դեռ չի անցել», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ սպառնալիքը դեռ չի անցել:
Սահմանափակումների վերացումը, նախագահի խոսքով, պետք է փուլ առ փուլ անել:
«Առջևում երկար և դժվար ճանապարհ կա», – ասել է Պուտինը: