Քաղաքապետի որոշմամբ կազմվել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Երևան քաղաքի հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 27-ի N 1935-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման 3-րդ կետը.
1. Հաստատել՝

  1. – արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Երևան քաղաքի հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. – արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Երևան քաղաքի հանձնաժողովի աշխատակարգը` համաձայնN 2 հավելվածի:
    2. Հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպել և իրականացնել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշմամբ հաստատված կարգով:
    3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 27-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 1935-Ա որոշումը»:

Հավելենք, որ որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, հանձնաժողովի նախագահի վրա: Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել