Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի:
Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։
Այս չվերթերով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/04/92381469_704812076926166_2117313152013041664_n-e1586284998194.jpg)