ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել

Ինչպես հայտնել էինք, Ազգային ժողովը մեկ անգամ ևս առաջին ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։ Քվեարկության էր դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների մասին օրինագծերի փաթեթը։ Երկրորդ ընթերցումը պետք է լինի 24 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ, մարտի 31-ին ԱԺ-ում օրենքը չէր ընդունվել: Այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել՝ նախագիծը քննարկելու համար։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծում ոչ մի փոփոխություն չի եղել, միայն մի առաջարկ է ստացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել