Մոնակոյի իշխանը վարակվել է կորոնավիուսով

Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է իշխանական պալատի մամուլի կենտրոնը:

«Նորին բարձրություն Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը շաբաթվա սկզբին կորոնավիուսի թեստավորում էր անցել։ Պատասխանը դրական է եղել: Նրա առողջական վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում», – ասվում է հաղորդագրությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնվաիրուսը պանդեմիա հռչակեց։  Համաձայն վերջին տվյալների ՝ ամբողջ աշխարհում վարակվել է շուրջ 220 հազար մարդ, նրանցից գրեթե ինը հազար մարդ մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել