Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է իշխանական պալատի մամուլի կենտրոնը:
«Նորին բարձրություն Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը շաբաթվա սկզբին կորոնավիուսի թեստավորում էր անցել։ Պատասխանը դրական է եղել: Նրա առողջական վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում», – ասվում է հաղորդագրությունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնվաիրուսը պանդեմիա հռչակեց։ Համաձայն վերջին տվյալների ՝ ամբողջ աշխարհում վարակվել է շուրջ 220 հազար մարդ, նրանցից գրեթե ինը հազար մարդ մահացել է: