ԵՊԼՀ-ի ուսանողները պրակտիկա կանցնեն Իրավաբան.net-ում և Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնում

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսուհետև հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր կիրականացեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչները:

 

Համագործակցության ուղղությունները նախանշելու համար Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ու Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

«Շատ ենք կարևորում նման հուշագրերի ստորագրումը, որովհետև, ըստ էության, այսօր համալսարանը սկսում է համագործակցել մի մեծ և շատ կարևոր կազմակերպության հետ, որի օգնությամբ համալսարանում կսկսվի իրականացվել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ամբողջ համալիր ծրագիրը», – Իրավաբան.net-ին ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը:

Համագործակցության համաձայնագիրը կնքվել է երկու տարով, արդեն հաստատված է

 

«Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների 2013 թվականի»-ի ծրագիրը:

 

«Առաջնահերթ կանցկացնեք հակակոռուպցիոն ուսուցումներ բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար և երկրորդ հերթին` ուսանողների համար կկազմակերպենք ուսումնաարտադրական պրակտիկա Ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնում և Իրավաբան.net կայքում»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

 

Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը միմյանց նոր համագործակցությունների եզրեր առաջարկեցին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել