Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ խորհրդակցության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել է մարտի 13-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին։ Նա պատմեց, թե ինչպես է ստացվել, որ Էջմիածնում է գրացնվել կորոնավիրուսով վարակվածների 3 դեպքը։

Վարչապետն անդրադարձավ նաև բժշկական դիմակների գներին ու դիֆիցիտի հարցին՝ նշելով, որ դիմակների գներն անհավանական ռեկորդներ են սահմանում։ «Դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ և այն մարդն ով շփվում է այդ ախտանշաններն ունեցող մարդկանց հետ։ Մնացածը դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն։ Մնացածի դեպքում ուղղկի պետք է ձեռքով չբերևել ու բարևելիս չհամբուրվել։ Սա ավելի էֆեկտիվ է»,-նշեց նա՝ հավելելով, որ աժեոտաժի կարիք չկա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, դասեր չեն լինի։

Նա հավելեց, որ մարտի 18-19-ին նորից կանդրադառնան այս թեմային ու եթե կարիք լինի՝ ժամկետը կհետաձգեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել