Ոստիկաններն է՞լ արհեստակցական միություն ունեն

Օրերս Կիևում տեղի ունեցավ Եվրոպական արհմիութենական ոստիկանական կազմակերպության արտագնա նիստը, որին մասնակցում էին Նիդերլանդների, Գերմանիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի և Ռուսաստանի ոստիկանության արեստակցական միությունների ներկայացուցիչները: Նիստը վարում էր կազմակերպության նախագահը, Նիդերլանդների ոստիկանության արհմիության ղեկավար պարոն Գերրիտ վան դե Կամպը:

Կազմակերպությունը գոյություն ունի հարյուր տարուց ավելի և նրան անդամակցում են եվրոպական բազմաթիվ երկրների ոստիկանության արհմիությունները, որոնք ներկայացնում են ոստիկանության ավելի քան 500 000 աշխատակիցների շահեր: Վերջերս կազմակերպությանն անդամակցեցին Բուլղարիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ոստիկանության արհմիությունները, որոնք ոստիկանության աշխատողների և կենսաթոշակառուների համար սոցիալական ծրագրերի իրականացման դրական փորձ ունեն:

Այս մասին հայտնում է www.unionstoday.ru կայքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել